ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Շիրակը» բարձրացավ երկրորդ հորիզոնական

«Շիրակը» բարձրացավ երկրորդ հորիզոնական
17.06.2012 | 12:45

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության տասներեքերորդ տուրում այսօր կայացան վերջին երկու` «Միկա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Գանձասար» հանդիպումները: Առաջինում արդեն իններորդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան հյուրերը: Գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մինասյանը: Քսանմեկ րոպե անց Արեգ Ազատյանը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Դեմելն առաջ մղեց «Միկային» (59-րդ րոպե), իսկ ևս չորս րոպե անց դարձավ դուբլի հեղինակ: Վաթսունութերորդ րոպեին Տարոն Ոսկանյանը կարողացավ վերադարձնել խաղի ինտրիգը: Հաշիվը դարձավ 3:2` հօգուտ «Միկայի»: Մինչև խաղավերջ կողմերը

հաշիվը փոխելու այլ հնարավորություններ էլ ունեցան, սակայն չկարողացան դրանցից արդյունք քաղել: Առաջատարը տարավ կամային հաղթանակ: «Շիրակ»-«Գանձասար» խաղում տանտերերը, յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկական գոլ, ընդհանուր հաշվով հաղթանակի հասան 2:1 հաշվով: Գոլերը գրանցվել են գյումրեցիների լեգիոներներ Ֆոֆանա Բեկոյի (46-րդ րոպե) ու Լի Լամին Յորոյի անվան դիմաց, կապանցիներից գոլի հեղինակ է դարձել Յամադոու Կեյտան (68-րդ րոպե): Այս հաղթանակից հետո «Շիրակը» բարձրացավ աղյուսակի երկրորդ հորիզոնական:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ